Եվրոպայի քսանմեկ տարեկանների 2015թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հանդիպեց Ֆրանսիայի հավաքականի հետ ու պարտվեց 4:1 հաշվով: Մերոնք հեղինակության գոլը խփել են այն բանից հետո, երբ ֆրանսիացիները հաղթում էին 4:0 հաշվով: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն ազնվորեն խոստովանել է, որ պարտության մեջ դեր չի ունեցել եղանակային գործոնը: Պարզապես ֆրանսիացիներն ուժեղ էին մեր տղաներից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ